11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կրակելով անընդունելի է, ընդհանրապես ձև չի դա»

Քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հաջողությունը կախված է նրանից, թե որքանով ժողովուրդը կվստահի այդ ուժերին ու որքանով մասնակցություն կցուցաբերի, բայց մի քիչ բարդ է վստահելը: «Այսօր մի բան է ակնհայտ, որ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում, դա անձի խնդիր չի, այլ երկրի վիճակից է բխում, այդ վիճակն ապացուցում է, որ անընդունելի է, որ նա լինի վարչապետ: Այսինքն մեծ մասը ժողովրդի ընդդիմություն են, շահերը համընկնում են ընդդիմության հետ, մնում է վստահությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

«Այնքանով, ինչքանով կվստահի հասարակությունն այդ քաղաքական ուժերին, այնքան էլ կլինի հաջողությունը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե մի քանի անգամ տեսել ենք, որ նման շարժումներն արդյունքի չեն տվել, նա արձագանքեց. «Դե մի այլ տարբերակ զենքն է, բայց դա տարբերակ չէ: Կրակելով ընդհանրապես անընդունելի է, ընդհանրապես ձև չի, ոչ թե անձն է խնդիրը, այլ այն համակարգը, որը բերել է, դարձրել պաշտոնյա, համակարգի ուղղությամբ պետք է կրակել, այն կազմալուծել, որ հաջողության հասնեն: Այդ տարբերակը միանշանակ բացառում ենք, մնում է ժողովրդով»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ