19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը հետևություններ է արել

 Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:

Նա նշեց, որ, ինչպես ասել էր իր գործընկեր, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականից հետո՝ կապված տարածաշրջանը զինելու բալանսի խախտման վերաբերյալ, և ՀՀ-ին է տրամադրել պաշտպանության ամենաժամանակակից միջոցները:

«Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես, Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման համար։ Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում չեն գտել մեկ այլ ձև դա օգտագործելու, քան համակարտության գոտում այն գործածելը՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատկարարման հավասարակշռության խախտման հետ կապված` արել ենք հետևություններ, և Հայաստանին է մատակարարել ամենաժամանակակից սպառազինությունը», -հայտարարեց նա:

Վերջինս ասաց, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է վտանգ իր նկատմամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ