26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել. Գորգիսյան

«Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, և հիմա փոփոխությունների է ենթարկվել, ու դրանցից մենք տեղյակ չենք, մենք դեմ ենք եղել: Այս պահին չենք պատրաստվում միանալ, մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզոց, մենք չենք  հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին ասաց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին պայքար է սկսում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ ԼՀ-ն ու «Հանրապետությունը» դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին:

Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք Սերժ Սարգսյանի կառավարման և ընդհանրապես ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծված օրվանից: «Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելքի» կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ, ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ին»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, Գորգիսյանն արձագանքեց, թե դա կախված է նաև լրատվամիջոցների աշխատանքից, ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից:

Հարցին, թե որն է եղել երեք կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջև տարբերությունը, Գորգիսյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, սակայն հավելեց. «Գոբալ մոտեցումների տարբերությունը, որ կա, մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոն գործունեություն ծավալել, մերը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաև «Հանրապետություն» կուսակցությունը»:

Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ այս երկու կուսակցությունները որոշեն միասն առաջադրել վարչապետի թեկնածու՝ համապատասխան ծրագրով, պատգամավորն արձագանքեց. «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելքի ծրագրերն» են եղել սա ի սկզբանե, հիմա քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել, զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, և չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ է ասում, որ ինստիտուցիոնալ պայքար է հարկավոր, ոչ թե անձերի դեմ, «Ելքի» ներկայացուցիչն ընդգծեց, թե իրենք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել:

«Մենք երբեք չենք խոստացել մեր ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու, մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները, մենք դրանցով զբաղվում ենք ամեն օր»:

Հարցին, թե ինչ դեր ունի Սերժ Սարգսյանն այս համակարգի մեջ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ունի շատ լուրջ նշանակություն այդ ամենի մեջ, բայց քանի որ ունեն ստեղծված համակարգ, ես չեմ կարծում, որ փոխելով ինչ-որ այլ ՀՀԿ-ականով՝ ինչ-որ բան կարող է փոխվել, ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետության որևէ ցանկալի թեկնածու, իմ համար վարչապետի թեկնածուն մեր թիմի անդամներից է»:

Գևորգ Գորգիսյանն ավելացրեց, որ   իրենք աշխատում են՝ գիտակցելով դաշինքի գործունեության կարևորությունը, որպեսզի այն շարունակի բնականոն աշխատել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ