14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Այո, սահմանադրական փոփոխություններից մենք գոհ ենք. ՀՅԴ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գտնում է, որ այնպես չէ, որ երբ կառավարության ու քաղաքապետարանի նիստերը բաց են լրագրողների առջև, լրատվական հոդվածներն ու վերլուծություններն իսկապես քննարկվող հարցերի հետազոտություն պարունակում: «Մենք ունեինք, այս ձևաչափն այսօր չունենք, և բնական է, որ արձագանքը բացասական է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ շուտով կառավարության նիստերը միայն վարչապետի թույլտվությամբ են բաց լինելու, իսկ քաղաքապետարանում էլ լրագրողներն իրավունք չեն ունենալու մուտք գործել նիստերի դահլիճ:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ քաղաքապետարանում ընդդիմադիրներ կան, և բացառված է, որ ինչ-որ կարևոր բան լինի, ու լրագրողներին այս մասին չտեղեկացնեն:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա հարցին, թե ՀՅԴ-ը գոհ է իր իսկ մասնակցությամբ ընդունած փոփոխություններին, պատգամավորն շեշտեց. «Երբ Սահմանադրությունն ընդունվում էր, պարզ էր, թե վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու, այո, սահմանադրական փոփոխություններից մենք գոհ ենք»:

Իսկ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության վերաբերյալ Աղվան Վարդանյանն ասաց. «Անփոխարինելի մարդիկ չկան, տասնյակ անգամ ասել ենք, բայց լինում են որոշակի ժամանակահատվածներ, երբ փորձը գիտելիքները կարող են ծառայել պետական շահերին, մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր, որտեղ ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի առաջադրումը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ