26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ վախեր է հաղթահարել Ջուսը ամուսնալուծությունից հետո. Ժողովուրդ

Օրաթերթը շարունա­կում է հարցազրույցների շարքը կանանց նվիրված միամսյակի շր­ջանում: Մենք անդրադաոնում ենք կին լինելու դժվարություններին, առավելություններին, խոսում գե­ղեցիկ սեռի վախերի, թուլություն­ների եւ երազանքների մասին: Թերթի զրուցակիցը երգչուհի Ջուսն է:

-Ջո’ւս, նախ՝ գերավանդական հարցը՝ հայաստանցի կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար:

-Եթե կինը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ խելացի, ցանկացած երկրում կհասնի հաջողությունների, խոչընդոտներն էլ հեշտությամբ կհաղթահարվեն:

-Ձեզ նման ազատ մտածելակերպով կնոջ համար դժվար չէ՞ ապրել շատ հարցերում կարծրատիպային մտածո­ղությամբ հասարակության մեջ:

-Դժվար է, բայց հիմա կյանքն առաջ է գնում, կանայք ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը, ավելի ուժեղ են դարձել, ու ես դա ողջունում եմ: Հիմա, կարելի է ասել, ամեն ինչ կինն է որոշում: Նախ­կինում, իհարկե, կարելի էր ասել, որ շատ բաներ տղամարդկանց ձեռքին էր, բայց հիմա կանայք դարձել են դոմինանտ, դարձել են որոշող: 21-րդ դա­րի կյանքն է այդպիսին: Եվ դա ինձ դուր է գալիս:

-Որն է տղամարդու պատճառած ցավի դեմ Ձեր հակազդելու միջոցը:

-Ինքս ինձ վրա հենվելու միտումը: Կինը պետք է ամեն ինչի կուլ չգնա: Դա ես սեփական փորձից եմ ասում: Նա պետք է երբեք ինքն իրեն չխղճա, այլա­պես վրայով կանցնեն: Կինը պետք է առաջ գնա եւ միշտ հաղթող լինի:

-Այս պահին որպես կին ի՞նչ վախեր ունեք:

֊Ես միշտ կարծել եմ, որ եթե մենակ եմ, տղամարդ կողքիս չունեմ, դա շատ վատ է: Մտածել եմ, որ տղամարդու շնորհիվ պետք է ամեն ինչի հասնեմ, որ ինքը պետք է ինձ պահի: Բայց դա շատ սխալ մտածելակերպ է: Ես ամուսնա­լուծվելուց հետո հասկացա, որ պետք է ինքս ինձ վրա հենվեմ: Եթե կինը այդ­պես չի մտածում, պետք է անպայման փորձի դուրս գալ հոգեբանական այդ վիճակից: Այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա: Ես միշտ ասում եմ, որ կինն ուժեղ սեռի ներկա­յացուցիչ է: Եթե նրա կողքին կա տղա­մարդ՝ ավելի լավ, եթե կա ուժեղ տղա­մարդ՝ առավել եւս, բայց այսօրվա դրու­թյամբ կանայք իշխում են աշխարհը, եւ, պատկերացրեք՝ դա նրանց մոտ վատ չի ստացվում:

-Ո՞րն եք համարում Ձեր կանացի թու­լությունը:

-Դա սերտորեն կապված է վախերիս հետ: Նախկինում ունեի թուլություն, երբ մտածում էի, որ կարող եմ միայ­նակ մնալ: Բայց հիմա այլեւս դրանից չեմ վախենում: Ամուսնալուծությունից հետո այդ առումով եւս շատ եմ փոխ­վել. դա շատ լավ դաս էր ինձ համար: Ինձ միշտ ասում են՝ վա՜յ, առանց տղամարդու, առանց երեխաների կմ­նաս: Ընտանիք կնոջը, իհարկե, պետք է, բայց այն դեպքում, եթե այն լինի ամբողջական: Եվ հետո, միշտ չէ, որ միայնակ կանայք դժբախտ են: Կան շատ կանայք, որոնք ունեն զավակ­ներ, սակայն իրենց չափազանց միայ­նակ են զգում:

-Երբ կինը հաճախ է փոխում սանր­վածքը, նշանակում է՝ հոգեբանական խնդիր է լուծում, մտադիր է փոխել նա­եւ անձնական կյանքը: Ձեր դեպքո՞ւմ էլ է այդպես:

-Այո’, կա նման բան: Հաճախ առա­վոտյան արթնանում եմ եւ ցանկանում եմ ուրիշ լինել: Զգում եմ, որ դա ինձ չափազանց ուրախացնում է: Առհասա­րակ, կինը պետք է ինքն իրեն ուրա­խացնելու առիթը բաց չթողնի: Նա մի քիչ էլ էգոիստ պետք է լինի, միայն՝ ոչ երեխաների նկատմամբ:

֊Ջո՚ւս, եւ վերջում՝ հիմա՝ որպես կին, ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ թե’ արտաքնապես, թե’ հոգեպես, թե’ կարիերայում կատարելա­գործվելու մասին: Հիմա ամբողջ ու­ժերս կարիերայիս եմ ուղղել: Երեխա­ներ ունենալ, օրինակ, շատ եմ ուզում, բայց սկզբում ցանկանում եմ ունենալ իմ անձնական բնակարանը: Այն տունը, որտեղ ապրում եմ, վարձակալում եվ Ես շատ պարտաճանաչ եմ, եւ առանց տուն ունենալու՝ երեխա ունենալ չեմ ու­զում, քանի որ այն համոզման եմ, որ երեխային պետք է ապահովել բոլոր պայմաններով Նա պետք է իր կողքին ուժ զգա: Առաջ Աստված, տեսնենք՝ ինչ­պես կստացվի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ