25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինչի՞ պիտի հանրության արձագանքից վախենա ՀՀԿ-ն»

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասում է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեր, թե ինքն է լինելու «Հանրապետականի» վարչապետի թեկնածուն առանց «եթե»-ների, ապա բոլորը կսկսեին հայտարարել, թե կուսակցությունում Սերժ Սարգսյանն է միայնակ որոշումներ կայացնում: «Այս պահին Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, բոլորը տարբեր պաշտոնների են, սակայն բոլորն էլ «Հանրապետական» են, բոլորն էլ հավասար են չէ՞ այսինքն, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը միայնակ չի որոշում ընդունում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

«Եթե նա կոնկրետ ասի, պիտի ասեն՝ տեսեք՝ այնտեղ լեգիտիմություն չկա, իսկ իրականում ՀՀԿ յուրաքանչյուր անդամ ազատ է ասել, թե ում է ցանկանում տեսնել, նրանց մեծամասնությունն այս պահին ասում է Սերժ Սարգսյանն է վարչապետի լավագույն թեկնածուն»,-հավելեց Իսագուլյանը:

Վերջինս շեշտեց, որ կլինի ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, և կորոշեն, թե ով է  լինելու իրենց թեկնածուն, կարող են լինել նաև ինքնառաջադրումներ, և կուսակցությունն ինքը կորոշի: «Մենք ինչո՞ւ ենք ուզում մարդկանց պարտադրել ասել մի բան, որը չեն քննարկել, և օրենքի պահանջ էլ չկա, որ արդեն պիտի ներկայացնեն»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե «Ելքն» ասում է, որ ՀՀԿ-ից չեն ցանկանում հայտարարել, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, քանի որ վախենում են, որ հանրությունը կըմբոստանա, Գ. Իսագուլյանն արձագանքեց. «Ինչի՞ պիտի հանրության արձագանքից վախենան, հանրությունն իր կարծիքն ընտրություններին ասել է, ՀՀԿ-ում ինչ են որոշում, դա հանրության հետ կապ չունի, նա մանդատը տվել է մի խումբ մարդկանց ու ասել է՝ որոշեք: Եթե իրենց թվում է, որ այդ ընդվզման միջոցով ՀՀԿ-ի ներսում պիտի ճաք առաջացնեն, ես կարծում եմ, որ իրենց չարչարանքներն ապարդյուն են»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ