26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը ի տարբերություն Քոչարյանի չգտավ վստահելի հետնորդ»

«Վերջապես փարատվեցին որոշ ,մարդկանց կասկածները, թե Սերժ  Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:Ինձ համար դա ի սկզբանե կանխորոշված էր»,-այսօր՝ մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը :

Լեզվաբանի գնահատմամբ ՝ Սերժ Սարգսյանը բացթողում արեց, երբ հայտարարեց, որ այլևս որևէ պաշտոնում չի ցանկանում առաջադրվել, քանի որ Սահմանադրության փոփոխությունը այլ ենթատեքստ  ուներ:

Նարինե Դիլբարյանը նշում է, որ եթե մարդը իշխանություն է ունենում, ապա գայթակղվելով ցանկանում է այն դարձնել շարունակական:

«21-րդ դարում իշխանության արժեքը շատ է թանկացել»,-ընդգծեց Դիլբարյանը
Բանախոսի խոսքով՝ Սերժ Սարգսյանը չունի վստահելի անձ, որին կկարողանար հանձնել իր իշխանությունը.« Կա բանականության և տրամաբանության օրենքը:Սերժ Սարգսյանը այս ընթացքում չգտավ վստահելի հետնորդ: Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, քանի որ այս երկուսը լրացնում էին իրար: Նրանք իրար համար անվտանգություն երաշխավորող գործոններ էին»,-ընդգծեց Նարինե Դիլբարյանը:

Նարինե Դիլբարյանը նշում է, որ Սերժ Սարգսյանը համբերելու հմտություն ունի և նա կարողացավ ճիշտ փիառ անել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ