Երկու մրցանակ “New Wave” բուլղարական կինոփառատոնից
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցավ ”New Wave” («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառանում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։
Ուրախ ենք հայտնելու, որ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է ԱրենՄալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ›› կարճամետրաժ ֆիլմերը։
Ինչպես ավելի վաղ հայտնեց Սոֆյայում անցկացվող կինոփառատոնի մեր մասնակից Արեն Մալաքյանը՝ պայքարը թեժ է լինելու, որովհետեւ հիմնական ֆավորիտների ցանկում Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ուսանողների դիպլոմային աշխատանքներն են։
Մրցանակաբաշխության արդյունքների ժամանակ Արեն Մալաքյանի ֆիլմը հայտնվել է Գրան պրիի հավակնող երեք ֆիլմերի ցանկում, որոնցից մյուս երկուսը ներկայացնում էին Կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը։
Ընդհանուր մրցանակների եւ նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում տեղը զիչել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։
‹‹Հպարտ եմ, որ երիտասարդ սերունդը կարողանում է գլուխը բարձր ներկայացնել մեր կինոն՝ ազատվելով ‹‹ մենք պայմաններ չունենք, մենք խեղճ ենք›› եւ այլ նմանատիպ խոսքերից․․․Այո, սա Հայաստանն է, սա մենք ենք, մենք չունենք մեծ բյուջե, սակայն ստեղծողն իր կարգավիճակում չի զիչում տեղը համաշխարհային հարթակներում։ Սոֆյայում ինձ շատ հպարտ եմ զգացել այս օրերին, կցանկանայի, որ բոլոր ընկերներս, ում ֆիլմերը նույնպես մասնակցում էին փառատոնին, այստեղ լինեին, քանի որ մրցանակը չէ, որ կարեւորվում է այս պահին, այլ այն շփումը, որ կա աշխարհի երիտասարդ ստեղծագործող քաղաքացիների միջեւ։ Սա եւս մի հրաշալի առիթ էր երիտասարդ ստեղծագործողների փորձի փոխանակման եւ շփման։ Այս ամենի համար շնորհակալ եմ նախեւառաջ վարպետիս՝ Էդգար Բաղդասարյանին, որովհետեւ ‹‹լավագույն մոնտաժի›› հիմքում նրա խորհուրդներն ու ուղղորդումներն են››․Արեն Մալաքյան։
‹‹Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնեցին նկարահանելու ‹‹Հեքիաթը››, այն մարդկանց, ովքեր օգնեցին երկրի սահմաններից ֆիլմը դուրս հանելուն․․․ Լուսահոգի ռեկտոր Մազմանյանը մեծ ուրախությամբ ու հավատով էր սպասում մեր հաղթանակներին․ սա նաեւ իր հաղթանակն է, իր ներդրումն ու ջանքերը։ Հուզմունքս եւ ուրախությունս խառնվել են ու նոր հեքիաթի մասին են ինձ հուշում››․ Անդրանիկ Հարությունյան։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում էր ”New Wave” («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել էին ընտրության նախնական փուլը, ապա մաս էին կազմել մրցութային 29 ֆիլմերի:
Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում հայտնվել էին ԱրենՄալաքյանի «Սիրոխոստովանությունճապոնականոճով», ԼուսինեՊապոյանի «Պատահականհանդիպում» (ԷդգարԲաղդասարյանիարվեստանոց, Խաղարկայինֆիլմիռեժիսուրա, 3-րդկուրս), ՆահապետՍարգսյանի «Тоска», ԱնդրանիկՀարությունյանի «Հեքիաթ» (ՍուրենԲաբայանիարվեստանոց, Խաղարկայինֆիլմիռեժիսուրա, 4-րդկուրս) կարճամետրաժ ֆիլմերը։
ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն