Սերժ Սարգսյանը միա՞կն է /տեսանյութ/
«Երկրի կառավարության ընտրությունը պառլամենտական կառավարման համակարգում երկու սկզբունքից պետք է բխի. Նախ երկրի Սահմանադրության և օրենքների հարյուր տոկոսանոց պահանջների ներքո պետք է լինի և երկրորդը պետք է լուծել երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրները: Երկրի կարևոր խնդիրներն են՝ Արցախի խնդիրը և անվտանգության խնդիրը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանի խոսքով վարչապետը պետք է լինի այն մարդը, ով կարող է այս երկու կարևորագույն խնդիրը լուծել:
Հարցին, թե այդ մարդը արդյոք Սերժ Սարգսյանն է Մինասյանը արձագանքեց.«Իմ ընկերները այդ մասին արդեն ասել են»:
Մանրամասները՝ տեսանյութում: