25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը համաձայնության կգա Սերժ Սարգսյանի հետ

«Կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում, ստեղծում է պատրանք, որ այնքան էլ միաթեկնածու ընտրություններ չեն, և Կարեն Կարապետյանը նույնպես համարվում է հավանական թեկնածուներից մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ արձագանքելով հարցին, թե եթե միանշանակա է, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ, ինչու է Կարեն Կարապետյանը հայտարարում, որ ինքն էլ է պատրաստ:

«Կարծում եմ՝ իշխանությունն առաջին հերթին փորձում է ցույց տալ, որ կան այլընտրանքներ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվելու է նրանով, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր ձեռքն է վերցնելու ռազմական, պաշտպանական և անվտանգության և արտաքին քաղաքականությունների բլոկը, որպես վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանն ապրիլին կգա համաձայնության, որ ինքը, արդեն որպես Սերժ Սարգսյանի տեղակալ, շարունակի պատասխանատու լինել տնտեսական քաղաքականության համար։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատ նման է բազմաթեկնածու քարոզարշավի, բայց իրականում թեկնածուն միակն է, և ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ նրան այլընտրանք չկա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ