05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը կխաղա նաեւ Ռուսաստանի հավաքականի հետ

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի ՛՛Կուբան՛՛ մարզադաշտում կկայանա Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպում:

ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին օրը Հայաստանը կմրցի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 22-րդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի հավաքականի հետ: Սա Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ առաջին ընկերական հանդիպումն է լինելու: Պաշտոնական մրցաշարերում 2 երկրների հավաքականները հանդիպել են 4 անգամ, որոնցից 3-ը ավարտվել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակով, իսկ մեկ հանդիպումն էլ ավարտվել է ոչ ոքի:

Հիշեցնենք, որ այս տարի ամռանը Հայաստանի հավաքականը մրցելու է նաեւ Գերմանիայի հավաքականի հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ