25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազարով տորթ. պահոց կերակուրներից

Henaran.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Պահքի համար նախատեսված կերակուրների բաղադրատոմսերը: Այսօր ներկայացնում ենք գազարով տորթը:

Բաղադրիչներ

1. Ալյուր – 150գ
2. Բուսայուղ – 8 ճ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Մրգային հյութ – 1 բաժակ
5. Ընկույզ – 150գ
6. Գազար – 150գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Վանիլին – 1 տուփ
9. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Ընկույզը տապակել ջեռոցում:

2. Շաքարավազը խառնել բուսայուղի հետ:

3. Խառնուրդին ավելացնել հյութ:

4. Գազարն անցկացնել մանր քերիչով:

5. Ընկույզը մանրացնել բլենդերով, ավելացնել խառնուրդին, խառնել:

6. Ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ: Ավելացնել խառնուրդին և լավ խառնել:

7. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:

8. Պատրաստի գազարով տորթը սկզբում սառեցնել կաղապարի մեջ, հետո ցանցի վրա:

9. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ