Ցմահ դատապարտյալը օրերս ազատության մեջ կլինի՞. մանրամասներ
Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Այդ տեղեկություններում հրապարակված են նաև անուններ: Ցանկում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար:
Henaran.am-ը կապ հաստատեց Ստեփան Գրիգորյանի հարազատների հետ: Ցմահ դատապարտյալի որդին նշեց, որ սրտի դողով են սպասում հոր վերադարձին:
«Ուզում ենք հավատալ, որ նախագահը վերջապես ներում շնորհեց հորս: Նա վաղուց զղջացել է կատարվածի համար ու մենք սպասում ենք այդ ապասված պահին, որ նա տուն գա ու գրկի զավակներին ու թոռներին»,-նշեց ցմահ դատապարտյալի որդին:
Հարազատները ներքուստ անհանգիստ են և կարծում են, որ տոներից հետո ամեն բան պարզ կլինի:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: