16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե չեն համախմբվում, ուրեմն դավաճան են»

«Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը գտնում է, որ եթե մարդիկ, ընդդիմադիրները հասկանում են, որ պետք է պայքարել այս իշխանությունների ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, ապա պիտի միավորվեն ու դուրս գան փողոց: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  «Եղել է Հոկտեմբերի 27 , Մարտի 1, եղել է ապրիլշյան քառօրա պատերազմ, որի ժամանակ պարզվեց, թե ինչքան միջոցներ են ուղղակի լափել, կերել: Բայց մինչև հիմա չի պարզվել նշածս որևէ մի դեպք, դրանց մեղավորները չեն պատժվել: Եվ ես էլ եմ կարծում, որ քանի դեռ այս իշխանություններն են իշխանության, դրանք չեն էլ բացահայտվելու»,-նկատեց նա:

Ըստ Մակեյանի՝ ընդդիմադիրներին իրար գլխի հավաքելը Հայաստանում միշտ էլ դժվար ու բարդ է եղել: «Սակայն եթե հասկանում են, մի փոքր ինչ գիտակցում են, որ ՀՀԿ-ի հետագա պաշտոնավարումը բերելու է անդառնալի հետևանքների երկրի համար, պետք է համախմբվեն։ Պետք է մի կողմ դնեն տարաձայնություններն ու համախմբվեն:  Եթե այս ամենը չի ստիպի իրենց քարը փեշից թափել ու համախմբվել, ուրեմն ռեժիմից ոչնչով չեն տարբերվի»,-հավելեց նա:

Ավելին Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ ով չի ընդունում սա, ուրեմն դավաճան է, ծառայում է իշխանություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ