26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ո՞ր ամերիկացի ներդրողն է եկել, ու իշխանություններն այնպես են արել, որ գնացել է»

 «Եթե նման խնդիրներ կա, բնականաբար, այդտեղ մեղավորությունն իշխանությանն է: Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը, թող ասի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունից՝ կոռուպցիայի վերաբերյալ:

Պատգամավորը, խոսելով այն մասին, որ ամերիկացի ներդրողները ՀՀ-ը չեն գալիս, ասաց. «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաև այլ պետությունների մարդիկ, որովհետև Հայաստանն անընդհատ կռվող պետություն է:

 Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է, երբ դրսից գալիս են ներդրողներ, դա կախված չէ իշխանությունից կամ մյուսներից: Ո՞ր ամերիկացի ներդրողն է եկել այստեղ, ու իշխանություններն այնպես են արել, որ գնացել է: Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի մեջ գտնվող ազգություն ենք»,-հավելեց նա:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել էր.«Կարևոր է, որ կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում:

Եվ կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար և անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը ևս կարևորվում է, և նա գիտակցում է անկախ դատարանի կարևորությունը ամերիկյան գործարարների և ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը և Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձևավորելուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ