14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ուենցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին:

Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին:

Պատարագին ներկա էին Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դեսպանության անձնակազմը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:

Այնուհետև «Սուրեն Կոժակյան» սրահում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որով ներկայացվեց ադրբեջանական պատմական կեղծիքների քաղաքականությունը և տարածաշրջանի վերաբերյալ իրական փաստերը:

Ֆիլմի ավարտից հետո ելույթ ունեցավ դեսպան Ղարիբջանյանը և ներկայացրեց Արցախի վերածննդի օրվա ու Դարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Ելույթով հանդես եկավ նաև Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Աեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ