13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, դա չի նշանակում, որ ես ցավ չեմ զգում

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ գոռում ամբողջ կոկորդովս մեկ, թե ես կատարյալ եմ: Ես կարող եմ շշնջալ, որ երբեմն ես կարող եմ մոլորվել, բայց որ Աստված ինձ միշտ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես դա չեմ ասում ամբարտավանությամբ: Ես խոստովանում եմ, որ ես խոնարհվում եմ, թույլ տալով Աստծուն լինել իմ ուղեցույցը: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ փորձում ինձ ուժեղ ցույց տալ:

Ես խոստովանում եմ, որ ես թույլ եմ, բայց ես աղոթում եմ՝ ստանալու համար Աստծո ուժը, որպեսզի կարողանամ շարունակել ընթացքս: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ պարծենում իմ հաջողություններով: Ես ընդունում եմ, որ ես մեղավոր եմ և այնքա՜ն թույլ, որ երբեք չեմ կարող տալ Քրիստոսին հարկ եղածը: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ կարծում, որ ես ամենագետ եմ:

Ես ընդունում եմ, որ իմ կյանքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և խոնարհաբար սովորել եմ ուզում: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես ի նկատի չունեմ, որ իմ գործերը բոլորից ավելի լավ են գնում: Իմ թերությունները բոլորի համար տեսանելի են, բայց Աստված հավատում է ինձ, Նա ինձնից Իր հույսը չի կտրում:

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, դա չի նշանակում, որ ես ցավ չեմ զգում: Ես իմ խնդիրներն ու մտահոգությունները կիսում եմ Նրա հետ, և դրա համար է, որ ես փնտրում եմ Աստծուն: Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ ուզում դատել ոչ ոքի: Եվ ես ինչ որ մի յուրահատուկ հեղինակություն չունեմ։ Ես միայն մի բան գիտեմ. որ ես սիրված եմ:

Անհայտ Հեղինակ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ