27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավասու չեմ ոչ վիճարկելու, ոչ կասկածի տակ դնելու պաշտոնական փաստաթուղթը. ԱԺ փոխնախագահ

 «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա: Մասնավորապես, բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում դա դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով Արմեն Սարգսյանի՝ քաղաքացիության ժամկետի վերաբերյալ փաստաթղթերի մասին:

Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ նոր նախագահն իր իրավասությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում, նույն օրը կդադարեն ՀՀ գործող նախագահի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական կներկայացնի: Հարցին, եթե Արմեն Սարգսյանն ընտրվելուց հետո ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը և պարզվի, որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ կան, ինչ պետռք է արվի այդ ժամանակ, Հովհաննիսյանը նկատեց, որ նման դեպքերի համար կան համապատասխան ընթացակարգեր: «Այն բոլոր տեսակետները, որոնք հնչում են, մեկնաբանություններ են: Այս պահի դրությամբ, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասը՝ հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, և այդ փաստաթղթերը, ըստ կանոնակարգ օրենքի, Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթերին, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից: Այս պահի դրությամբ ոչ որպես ԱԺ փոխնախագահ, ոչ որպես շարքային քաղաքացի իրավասու չեմ ոչ վիճարկելու, ոչ կասկածի տակ դնելու պաշտոնական մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որով հավաստվում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության հարցը:

Իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի բոլոր այն հարցերը, որ բարձրացվում են՝ այդպիսի խնդիրներ եղել են, թե չեն եղել, վեց տարի ժամկետը լրացած է, թե ոչ: Այս ամենը նայում է պետական մարմինը փաստաթուղթը տալուց առաջ, որով հավաստում է միայն ՀՀ քաղաքացի լինելը: Ես գիտեմ, որ իրավասու մարմինը տվել է տեղեկանքը»,-բացատրեց ԱԺ նախագահի տեղակալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ