Հրայր Թովմասյանը երբեք չի պաղկվել իր գործընկերների հետևում. Շարմազանով
Խորհրդարանն այսօրվա աշխատանքները սկսեց ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի հարցի քննարկմամբ. միակ թեկնածուն ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազազնովն իր ելույթում ընդգծեց, որ շատ կարևոր է պետական գործչի մարդկային հատկությունները, շատ կարևոր է արժեքային համակարգը: Նա ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ազնիվ, պարզ հայկական ընտանիքի անդամ է, սասունցի է, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել ու դարձել է լավ իրավաբան ու ընդունելի քաղաքական գործիչ: «Ունի պատասխանատվության բարձր զգացում, երբեք չի պաղկվել իր գործընկերների հետևում, ունի խիզախություն իր կարծիքն արտահայտելու՝ անկախ նրանից, թե դա ընդդիմության, իշխանության որևէ հատվածի դուր է գալիս, թե չէ:
Եվ Արդարադատության նախարարի, և ԱԺ աշխատակազմի ղեկավարի, և Պետական-իրավական հարցերի հանձնաժողզովի նախագահի պաշտոնում նա ցույց է տվել, որ պետականամետ գործիչ է, իր աշխարհընկալմամբ կապված է մեր հողի հետ, ինքը էրգրի մարդ է»,-նկատեց նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով, որ իր համար պետական շահը կլինի առաջնայինը բոլոր հարցերով ու գերակայությամբ:
Նա կոչ արեց կողմ քվեարկել Հրայր Թովմասյանին, սակայն համաձայնեց, որ կարող են լինել նաև մարդիկ, ովքեր դեմ կլինեն, ինչը ևս նորմալ է, քանի որ մարդիկ կան, որ միշտ են քննադատում: