16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմեն Աշոտյանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը  եւ հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:

Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ խորհրդարանական վեհաժողովներում, հատկապես Եվրոպական խորհրդարանում՝ նպաստելով ինչպես մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման կանխարգելմանը, այնպես էլ տարածաշրջանում  կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին. մասնավորապես առանձնացվել են 1988 եւ 1992 թվականների բանաձեւերը, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ