07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտարարվում է Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ

Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերությամբ, Երևանի  հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել հայ և օտարազգի կոմպոզիտորներ ու երգահաններ՝ առանց տարիքային սահմանափակման:

Յուրաքանչյուր հեղինակ իրավունք ունի ներկայացնելու մեկ երգ (ցանկացած լեզվով)՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ։ Մրցույթին ներկայացվող երգը չպետք է հնչած լինի որևէ նախագծում կամ մրցույթում:

Երգերը պետք է ներկայացնել նոտագրված՝ կլավիր տարբերակով և պարտիտուրով (ցանկալի է նաև ձայնագրված):

Լավագույն ստեղծագործությունները կհնչեն մրցույթի գալա համերգում՝ կենդանի նվագակցությամբ ու կատարմամբ, որի շրջանակում կշնորհվեն համապատասխան մրցանակներն ու դրամական պարգևները:

Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից հուլիսի 15-ը:

Սահմանվում է՝

Առաջին մրցանակ – 1 մլն դրամ

Երկրորդ մրցանակ – 700 հազար դրամ 

Երրորդ մրցանակ –  500 հազար դրամ

Էլ. հասցե՝ [email protected], [email protected]

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝  (+37410) 52-42-92, (+37443) 52-42-92 հեռախոսահամարներով կամ այցելել Հայաստանի կոմպոզիտորների միություն՝  ք. Երևան, Դեմիրճյան 25,  երկրորդ հարկ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ