14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժշկության աղոթք

Տեր Աստված մեր, փարատիր քո ժողովրդի ցավերը և բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազմաողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։

Բարիքների պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ