14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

««Ծառուկյան» դաշինքի որոշումն, իրականում, կարևոր չէր»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ կարևոր չէ, թե ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն առաջին փուլով անցավ, թե երկրորդով: «Որովհետև հենց Սահմանադրություն գրողները նախատեսել էին այս հանգամանքը, չնայած նշեցին, որ հատուկ ենք ասել, որ ընդդիմությունն ավելի հնարավորություններ ունենա: Վերջ, էական չէ արդեն, թե մեծամասնությանն անհրաժեշտ 14 ձայները կտրվեին «Ծառուկյան» խմբակցության կողմից, թե ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը ևս կողմ քվեարկեց Արմեն Սարգսյանին: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել էր, որ առաջին իսկ փուլով Արմեն Սարգսյանն ընտրվի:

«Եթե դրանով Սերժ Սարգսյանն ուզում է ներկայացնել Արմեն Սարգսյանին՝ որպես բոլորի նախագահ, դա չի լինում, քանի որ այսպես, թե այնպես լիազորությունները նա ստանում է վարչապետից: Այսինքն՝ երկրում ամեն ինչը կախված է վարչապետից, և ասել, որ ինքն իր գործունեության մեջ խոչընդոտներ կունենա, եթե ընտրվի միայն իշխող կուսակցությունից, խնդիր չի»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ