25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու միայն այն դեպքում ես դառնում իրական, եթե ինչ-որ մեկը երկար ժամանակ սիրում է քեզ

– Դու միայն այն դեպքում ես դառնում իրական, – թավշե ճագարին բացատրում էր իմաստուն տարեց կաշվե ձին, – եթե ինչ-որ մեկը երկա՜ր-երկա՜ր ժամանակ սիրում է քեզ: Ո՛չ թե պարզապես խաղում է քո հետ, այլ՝ ԻՍԿԱՊԵՍ սիրում է:

– Իսկ դա ցավո՞տ է, – հարցրեց Ճագարը:
– Երբեմն, – պատասխանեց Կաշվե Ձին, քանի որ միշտ ասում էր միայն ճշմարտությունը: – Բայց եթե դու իրական ես, դու պատրաստ ես դիմանալու ցավին:

– Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում: Միանգամի՞ց, ասես քեզ փոքրիկ բանալիով շարժման են դրել, թե՞ աստիճանաբար:

– Աստիճանաբար, – ասաց կաշվե ձին: – Չէ՞ որ դու իրական ես դառնում: Դրա համար շատ ժամանակ է պահանջվում: Այդ պատճառով էլ դա այդքան հազվադեպ է պատահում նրանց հետ, ովքեր հենց այնպես վիճում են, անբարեհամբույր են, կամ էլ իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք են պահանջում: Սովորաբար այն ժամանակ, երբ դու իրական ես դառնում, մորթիդ արդեն մաշված է լինում, աչքերդ՝ դուրս ընկած, վերջավորություններդ ճոճվում են ու լխկլխկում, և ընդհանրապես, շատ խղճուկ տեսք ես ունենում: Բայց դա բացարձակապես ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ նա, ով դարձել է իրական, չի կարող անճոռնի լինել: Բացի միայն նրա աչքին, ով ոչինչ չի հասկանում:

Մարջըրի Ուիլլյամս Բյանքո, «Թավշե Ճագարը» մանկական նովելից
թարգմանությունը՝ Տիգրան Ղազարյանի
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ