15 Մարտի, Saturday, 2025
KFC

Երևանի քաղաքապետարանն ախոռագոմ չէ. Շարմազանով

«ՀՀԿ-ն ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ էթիկայի սահմաններում ցանկացած արարք ու բռնություն անթույլատրելի է համարում»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին: «Մենք չենք կարող նման պահվածքը խրախուսել, միևնույն ժամանակ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, ու ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել՝ այնտեղ բռնություն եղել է կամ չի եղել, որ կողմն է բռնության ենթարկել, որ կողմն է բռնության ենթարկվել»,-ասաց նա:
 
Էդուարդ Շարմազանովի համար տարօրինակ են սեռական բռնության մասին հայտարարությունները: «Որովհետև չի կարելի ամեն ինչ փորձել արդարացնել, ես գոնե հետևել եմ ու տեսել եմ տեսանյութը, այնտեղ որևէ սեռական բռնություն չեմ նկատել»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ «Երկիր ծիրանիի» պահվածքը համարում է ոչ քաղաքակիրթ, ոչ քաղաքական, ոչ էլ էթիկայի նորմերին համապատասխան: «Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ, և այստեղ ես համամիտ եմ թե Անահիտ Բախշյանի հետ, որը նշեց, որ դժվար է պատկերացնել, որ երեք կին իրենց այդպես կպահեին, և համամիտ եմ Դավիթ Խաժակյանի այն կարծիքի հետ՝ նշելով, որ ինքը կողմ է խոսքի ազատությանը, բայց այն, ինչ տեղի ունեցավ, չափերի անցում էր»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի պահվածքին, ԱԺ փոխնախագահն ասաց, թե չի տեսել, որ Գոռ Վարդանյանը շպրտել է «Երկիր ծիրանիի» անդամին:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ