24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

107 օձի խայթոց

Հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է  օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` նաև Արարատի և Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում։

Նշված դեպքերից երկուսը մահվան ելք է ունեցել, մեկը` Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը` Արարատի մարզում սև կարիճի խայթոցից:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ