28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Տոնը նրա համար չէ, որ հետո լրացուցիչ սթրեսներ ձեռք բերենք՝ ոնց ենք վարկը փակելու» (տեսանյութ)

Ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանի ներկայացմամբ՝ հայերս այն բացառիկ ժողովուրդներից ենք, որ Սուրբ ծնունդը նշում ենք ճիշտ ժամանակին՝ հունվարի 6-ին, մինչդեռ ողջ Եվրոպան նշում է ձմեռային գիշերահավասարից հետո: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» մամուլի ակումբում: 

Ըստ նրա՝ հայերի ամենասիրված տոներից մեկն է դարձել Ամանորը, մեծ հանդիսությամբ են նշում, սակայն պետք է հշել, որ նախկինում Նոր տարվա սեղաններին մսային կերակուրներ չկային, քանի որ Սուրբ ծննդյան պահքի կերակուրներ էին դրվում սեղանին: «Հիմա մենք դարձել ենք շատ խիստ սպառողական հասարակություն, մենք ավելի շատ մտածում ենք ուտելու, հագնելու, քան հոգեկան հանգստության ու բարյացկամության մասին: Տոնն ավելի շատ հիշեցնում է մրցավազք, ինչն ինձ տխրեցնում է, որովհետև երբ ասում ենք տոն, նրա համար է, որ հավաքվենք, ընտանեկան տոն է, մարդիկ ընտանիքում պիտի նշեն: Պարտադիր չէ, որ տոնական սեղանը կքի ուտելիքների առատությունից:

Տոնը նրա համար չէ, որ հետո լրացուցիչ սթրեսներ ձեռք բերենք ու մտածենք, թե վարկը ոնց ենք փակելու: Դա անիմաստ է»,-հավելեց ազգագրագետը:

Վերջինս նշեց՝ մտահոգվել, որ օրինակ՝ կոկորդիլոսի միս չկա սեղանին, անմտություն է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ