23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմպիոնների լիգա. ովքե՞ր են ֆավորիտները

Մի քանի ժամ հետո կմեկնարկի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 2012/13 թթ. մրցաշրջանը: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ սպասվում են բավական հետաքրքիր հանդիպումներ ու անզիջում պայքար: Խմբային փուլում այսօր հանդիպելու են հետևյալ ակումբները՝

Ամենաուշագրավ հանդիպումն, ըստ ֆուտբոլասերների, լինելու է իսպանական ՛՛Ռեալ Մադրիդի՛՛ և անգլիական ՛՛Մանչեսթր Սիթիինը՛՛: Իհարկե, արքայական ակումբը գրեթե միակ ֆավորիտ է համարվում, սակայն ՛՛Սիթին՛՛ էլ նախորդ մրցաշրջանում վատ հանդես չեկավ:

Հանդիպելու են նաև հունական ՛՛Օլիմպիակոսն՛՛ ու գերմանական  ՛՛Շալկե-04՛՛-ը, ինչպես նաև ՛՛Դինամո Զագրեբն՛՛ ու  պորտուգալական ՛՛ Պորտուն՛՛. երկու խաղերում էլ բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին:

Հաջորդ զույգը Ֆրանսիայի սենսացիոն չեմպիոն ՛՛Մոնպելյեն՛՛ ու անգլիական լավագույն ակումբներից մեկը՝ ՛՛Արսենալն՛՛ է: Ֆրանսիական չեմպիոնը լավ չի սկսել առաջնությունը, և այստեղ բացարձակ ֆավորիտ է համարվում անգլիական ակումբը:

Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ պայքարելու է հոլանդական ՛՛Այաքսի՛՛ դեմ: Հարկ է հիշել, որ երկու ակումբներն էլ խնդիրներ ունեն, առաջինը կրել է մի շարք պարտություններ նախորդ մրցաշրջանում, իսկ երկրորդը՝ ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց մի քանի խաղացողներից:

՛՛Մալագա՛՛-՛՛Զենիթ՛՛ հանդիպման հաղթանակն, ըստ ֆուտբոլասերների, կտրվի տանտերերին: ՛՛ՊՍԺ՛՛-՛՛ԴԻնամո Կիև՛՛ զույգում ֆավորիտներ չկան, սա պատկանում է անկանխատեսելի խաղերի թվին:

Եվ վերջին զույգը իտալական ՛՛Միլանն՛՛ ու բելգիական ՛՛Անդերլեխտ՛՛-ն է: Իհարկե, առավելությունը ՛՛Միլանի՛՛ ձեռքում է, սակայն եթե հաշվի առնենք վերջին հանդիպումները, ապա կարող ենք ասել, որ ֆավորիտ որոշելը այդքան էլ ճիշտ չէ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ