20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարոն նախագահը երբեք հանցագործությունը չի ներել. Շարմազանով

«Պարոն նախագահը տվել է հստակ իր մտահոգությունները, գնահատականներն ու հանձնարարականները, և նրա խոսքում հանցագործության մասին որևէ հաղորդում չկա: Նա, որպես պետության գլուխ, որպես քաղաքական թիմի առաջնորդ, տալիս է նոր իրողություններին, նոր մարտահրավերներին ընդառաջ ավելի արդյունավետ կառավարման խնդիր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ 2 օր առաջ ունեցած հայտնի ելույթի մասին՝ ուղղված համայնքապետերին: 

Ըստ Շարմազանովի՝ գաղտնիք չէ, որ եղել են անարդյունավետ կառավարման խնդիրներ, տարբեր թերացումներ: «Այնպես չէ, որ մարդիկ չեն պատժվել, պարզապես պարոն նախագահը խոշորացված համայնքներից հետո, հաշվի առնելով, որ Վանաձորում ու Գյումրիում նոր համակարգ է գործում՝ տալիս է նոր նշաձողը, որին ովքեր չեն հետևում, իրավունք չունեն գործելու»,-նկատեց նա:  

Աժ փոխնախագահն ընդգծեց՝ իրավապահ մարմինները համապատասխան հիմքերի դեպքում քրեական գործեր հարուցել են: «Նախագահն ինչ ասել է, ասում է հիմքով: Ես ցավում եմ, որ չեք տեսել, որ այս տարիների ընթացքում եղել են պետական պաշտոնյաներ, համայնքապետեր, որոնք պատժվել են»:

Հարցին, թե ինչու է այսքան ժամանակ նախագահ Սարգսյանը ներել հանցագործությունները, Շարմազանովն արձագանքեց. «Պարոն նախագահը երբեք հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է, պետք է զանազանել դրանք« Հանցագործությունը լինում է այն ժամանակ, երբ դատարանը դրա մասին վերդիկտ է տալիս»:

Շարմազանովն ընգդծեց՝ հիմա կառավարումը պետք է լինի ավելի արդյունավետ, խստացված խաղի կանոններով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ