11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ուղիղ մեսիջ է Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները. ՀՀԿ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ այդ հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը: «Սա ի թիվս Արևելյան գործընկերության հայտարարության ու ՀԱՊԿ վերջին հայտարարության ամբողջացնում է այն փաթեթը, այն տեսակետը, որ խնդիրը պիտի լուծվի հայտնի 3 սկզբունքներով ու Մինսկի խմբի աջակցությամբ:  Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է:

Շատ լավ է, որ նրանք  վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները»,-հայտարարեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ