Երկինք սավառնող երգեր․ աղոթք ու խնկարկում զոհերի հիշատակին
Գյումրիում անցկացվեց Հոգևոր երգի փառատոն՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Փառատոնն անցկացվեց Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: Փառատոնում ելույթներ ունեցան ՀՀ Շիրակի մարզի համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, անհատ կատարողներ, Հայ առաքելական եկեղեցու սարկավագներ:
Հնչեցին շարականներ, տաղեր նաև հատվածներ Կոմիտասի և Եկմալյանի պատարագներից, 1988 թվականի երկրաշարժի զոհերի յուրահատուկ խնկարկում էր :
Ըստ մասնագետների, հայ հոգեւոր երաժշտությունը յուրատեսակ համակարգ է, որի առանձնահատկություններն ու նրբությունները չկան երաժշտության որևէ այլ տեսակի մեջ:
«Հոգևոր երաժշտություն աղոթք է, երկրի վրա երկնային կյանքի գոյությունը զգալու », ասաց Կարապետ Սարկավագը Մանուկյանը:
«Այս տարի մի փոքր տխրություն է իջել, մեր գյումրեցիները փրկությունը գտել են մշակույթի մեջ, այսօր էլ 29 տարի առաջվա ցավն ենք ամոքում մեր երգերով», -հավելեց Կարինե Բիկիլյանը ՝Արթիկի մանկական երդչախմբի գեղարվեստական ղեկավարը:
«Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել փառատոնի մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ այժմ քիչ են հնչել»,-նշեց Հոգևոր երգերի մարզային փառատոնի կազմակերպիչ Աղավնի Հարությունյանը: Փառատոնը խնդիր ունի նաև կոչ անելու հայ պատանուն և երիտասարդին, որ ծանոթանան բազմադարյա հոգևոր երաժշտությանը, բարձրացնելու ազգային արժեհամակարգը, ազգային արժեքների գիտակցման և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը: