17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում. վարչապետը՝ սննդի ոլորտից

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգին:  

Նա նշեց, որ անհրաժեշտ է,  որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրելը լինի կանխատեսելի: «Ներկայումս  կառավարության մի շարք որոշումներով՝ փորձաքննության անցկացման կարգերում ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը, արդյունքում գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում»,-նշեց նա: Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետը նաև հիշեց, որ օրերս մամուլում անդրադարձ էր կատարվել հավի մսի վերաբերյալ փորձաքննությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ