28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջարկում են ապակու արտադրանքի հումքը ազատել ԱԱՀ-ից

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նախագծում փոփոխություն են առաջարկել, որ ապակու արտադրության հումքը ևս ԱԱՀ-ից ազատվի ԱԺ-ն քննարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վարդևան Գրիգորյանը: Հիմնական զեկուցող Վարդևան Գրիգորյանը նշեց, որԿառավարության կողմից նույն նախագիծը ընդունվել է երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ՝ համաձայն որոնց ընդունվել է ԱԱՀ կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքարվորումների, բացառությամբ կենցաղային նշանակության և հումքային ապրանքների ներմուծումը՝ 2018 հուվարի մեկից ազատվում է ԱԱՀ-ից: «Օրենքում նշված հումքի տեսակների շարքում սակայն բացակայում է դաշտային սպատը, կրաքար, տոլոմիտ և կիր պարունակող այլ քարերը, որոնք հանդիսանում են կարևոր հումքատեսակներ ապակու արտադրության ոլոտում»,-ասաց Վարդևան Գրիգորյանը և նշեց, որ իրենց կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկում է այդ հումքատեսակները ներառել վերնշյալ ցանկում, ինչը դրական եզարակցություն է ստացել հանձնաժողովում և կառավարության կողմից:

Հարակից զեկուցող նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե տարակարծություններ կային, բայց տնտեսական հանձնաժողովում կարողացան հասնել այն եզրույթին, որ օերենքի միատեսակ կիրառումն արդարացված է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ