Բարենպաստ պայմաններ՝ բիզնեսմեններին
Բարենպաստ փոփոխություն բիզնես միջավայրի համար. ԱԺ-ում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացան և ներդումների նխարաի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայումս Ավելացված արժեքի հարկի վերադարձը արտահանողներին ավելի քան 90 օր ուշացնելու դեպում տույժեր էին սահմավում՝ հօգուտ հարկ վճարողի, այսինքն այդ ժամկետը սահմանված է 90 օր: Ըստ փոխնախարարի՝ ուսումնասիրել են բազմաթիվ երկրների փորձը՝ այդ ժամկետը չի գերազնացում 30 օրը: «Հետևաբար այս առաջարկությամբ ժամկետը փոխարինվում է 30օրով: Սա բարենպաստ փոփոխություն է ի նպաստ բիզնես միջավայրի»,-ասաց նա:
Հարակի զեկույցով հանդես եկավ Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նշեց, որ միանշանակ օրենքը միտված է տնտեսվարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների հնարավորությունն ընդլայնելու, բանկերին ավելի քիչ դիմելուն՝ 90 օրը կրճտելով 30 օր դարձնելով: «Մենք լավ հնարավորություն ենք տալիս տնտեսվարող սուբյեկտներին իրենց ֆինանսական միջոցներն ավելի ռացիոնալ տիրապելելու համար»,-ասաց նա և նշեց, որ միաձայն որոշում է կայացվել տնտեսական հանձնաժողովում: