27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տառապող գեներալների սինդրոմ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անձնական օգտագործման գեներալները և լրագրողները նախարարից հրաման են ստացել ամեն գնով փնովել հայկական բանակի զորավարժությունները ու դա անում են ամենավատ ու անգրագետ ձևերով:

Սրանց փորձում են չհիմնավորված ձևով իրենց «հեղինակավոր» կարծիքները հայտնեն ու պարտված բանակի գեներալը փորձում է իբր մասնագիտական գնահատական տալ զորավարժություններին: Սրանց արտահայտած մտքերից զգացվում է, որ չափից շատ նեղված են զորավարժություններից:

Այս ամենը իհարկե հասկանալի է, քանի որ ադրբեջանական «հզոր» բանակի միֆով տառապող գեներալները դեռ չեն հաշտվել այն մտքի հետ, որ իրենց բանակի երկու ուղղաթիռ դեռ օդ չբարձրացած խոցվել են, որ մեկ զինծառայողը կարողացել է մեկ կետից մի քանի տանկ ու ռազմական նշանակության օբյեկտներ խոցի, որ իրենց բանակի հրետանին այնքան թույլ է, որ բազմաթից կրակոցների արդյուքնում չի կարողացել խոցել այն կետը , որտեղից ավերվում էին իրենց բանակի զինծառայողները և տեխնիկաները:

Այս ամենին գումարվել է նաև ադրբեջանակ բանակում ծառայող սպաների միջև առաջացած կոնֆլիկտները, իրար վրա կրակելու, ծեծ ու ջարդ կազմակերպելու դեպքերը ու այս ամենի վրա աչք փակելու ու ժողովրդին շեղելու ամենահարմար տարբերակը հայկական բանակի զորավարժությունների մասին խոսելն է:

Չնայած Ռամիլ Սաֆարովի բանակից այլ բան սպասել պետք էլ չէ: Սրանց արյան մեջ մտած է մարդասպանությունը և հանցագործությունը, որը կատարում են և սահմանում, և սահմանից այն կողմ՝ իրենք իրենց հանդեպ:

Աշոտ Ասատրյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ