03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ պիտանելիությունից դուրս եկած զենքերի ոչնչացման ու ապառազմականացման համար ՀՀ-ին կտրամադրվի 1.5 մլն եվրո

«Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտնեց, որ ՊՆ պիտանելիությունից դուրս եկած զենքերի ոչնչացման ու ապառազմականացման համար ՀՀ-ին կտրամադրվի 1.5 մլն եվրո: «Համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագիրը ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի շուրջ 1.5 մլն եվրո արժողությամբ ընդհանուր ծրագրի իրականացումն է»:

Նրա խոսքով՝ ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որն այս պահին ենթակա է ոչնչացման կամ կրճատման, բայց դրանց կրճատումների գործառույթները չեն համապատասխանում Եվրոպայի սպառազինության սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված գործառույթններին: «Դրանք իրականացնելու համար կան որոշակի դժվարություններ՝ կապված ֆինանսների հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2013-ին ի հայտ է եկել ծրագրի իրականացման գաղափարը, որը, սակայն, ձգձգվել է, որովհետև ՆԱՏՕ անդամ որևէ երկիր չի ստանձնել դրա ֆինանսավորումը: Բանակցությունների արդյունքում Գերմանիան համաձայնել է տրամադրել միջոցներ և ղեկավարել վստահության հիմնադրամը՝ ի նշան հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունների», – նշեց փոխնախարարը: Վերջինս նկատեց, որ համաձայնագրի իրականացման արդյունքում ոչնչացվելու են պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: Դրանց ոչնչացման արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը նախնական հաշվարկներով կազմելու են 100.000 եվրո, ուղղվելու են ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականցմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ