28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անվճար, արագ, անանուն՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորում՝ 60 վայրկյանում

Դեկտեմբերի 2-3-ը լրագրողների համար Ծաղկաձորում անցկացվեց «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանք։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը: 
ՀԵՀ մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նշանակությունը, ինքնաթեստավորման նպատակներն ու առանձնահատկությունները. «Աշխարհի մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, միջոցներ են ներդնում հանրությանը իրազեկելու և զերծ պահելու ՄԻԱՎ վարակից» ։

Ծրագրի շրջանակներում նախապես վերապատրաստված կամավորներից ստեղծվել են ռեֆերենտ խմբեր, որոնք իրականացնում են իրազեկման աշխատանքներ: Խոսելով ինքնաթեստավորման առանձնահատկություններից՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն ասաց. «Ինքնաթեստավորումը տարբերվում է նրանով, որ այն իրականացվում է առանց բժշկական միջամտության, և յուրաքանչյուր անձ դա կարող է անել ինքնուրույն՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամի»։

Ներկա պահին ինքնաթեստավորման փաթեթները վաճառքի ենթակա չեն դեղատներում, այն հնարավոր է ձեռք բերել միայն ՀԵՀ-ի Երևանի և մարզային կենտրոններից և ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնից»։

Սեմինար-վարժանքի երկրորդ օրը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկությունները. «Ծրագրի շրջանակներում իրականացվում է նախաձեռնողների կողմից մշակված 3 Ա-ի սկզբունքը, այն է՝ «Անվճար», «Արագ», « Անանուն»: Սեմինար-վարժանքի ավարտին Ժանետա Պետրոսյանը կազմակերպեց խմբային աշխատանք «Ի՞նչ կգրեի այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին» թեմայով։ Հիշեցնենք նաև, որ ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին:

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ