28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը ոտ ու ձեռ էր ընկել, որ այդ պայմանագիրը չստորագրվի. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լավ իրացնել GSP+ համակարգը: Դիտարկմանը, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ էլ էին պնդում, որ տնտեսվարողների համար նոր շուկա է բացվելու, սակայն այս հարցում խնդիրներ կան, Արմեն Ռուստամյանն արձագանքեց.

«Խնդիրները մենք մեր մեջ պետք է փնտրենք, ի՞նչ կապ ունի այս կամ այն միությունը: Մենք ձեռք ենք բերել հնարավորություն օգտագործելու ԵԱՏՄ շուկան, մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսությունը: Չկա մի միություն, որի մեջ մտնես ու նոր հնարավորություններ չունենաս, չկա մի միություն, որի մեջ մտնես, ու քո անկախությունից ինչ-որ բաներ չսահմանափակվեն, աշխարհում նման բան չկա: Այս ամենը նկատի ունենալով՝ դու պետք է օգտվես այն դրականից, որ կա, իսկ առկա բացասականն էլ չեզոքացնես, ինչն էլ Հայաստանն անում է: Կարծում եմ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կկարողանա խորացնել նաև տնտեսական համագործակցությունը»:

Պատգամավորն ընդգծեց՝  ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի, մի շարք փաստարկներ չեզոքացվեցին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որպեսզի տապալի այս գործընթացը: «Մեր ամենագլխավոր հակառակորդի՝ Ադրբեջանի հիմնական հաղթաթուղթը եղել է այն, որ իրենք իրենց փորձել են ներկայացնել, որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, իսկ ՀՀ-ին միշտ ներկայացրել է կցորդ ՌԴ-ին:

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կնքելուց հետո Ադրբեջանի այդ փաստարկները չեզոքանում են: Սրա համար էլ Ադրբեջանը ոտ ու ձեռ էր ընկել, որ այդ պայմանագիրը չստորագրվի, սրա դեմ լուրջ աշխատանք է տարվել»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը նկատեց, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որի մեջ տնտեսական հատվածն ավելի խոշոր էր, չի ստորագրվել ոչ թե ՀՀ-ի, այլ ԵՄ-ի պատճառով: Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն առաջացրեց «կամ, կամ»-ի վիճակն, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն ընտրեց իր համար կենսական նշանակություն ունեցող «կամ»-ը՝ տնտեսական հարաբերությունները խորացնելով ԵԱՏՄ-անդամ երկրների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ