Աստվածաշունչը զգուշացնում է
Ես ձեր կողքին եմ: Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները:
Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի, պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը: Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ, պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլ նաև այլոց հանդեպ:
«Տեր, արձակի՛ր սրանց, որպեսզի մոտակա գյուղերը գնան և իրենց համար ուտելիք գնեն»: Ես սովորեցրի նրանց, որ աստվածային գթությունը` ամենից առաջ մեծ պատասխանատվություն է: «Դուք նրանց ուտելիք տվեք» – եղավ Իմ պատասխանը: Ես սովորեցրի, որ միայն կարեկցանքը` առանց իրական ցավը բժշկելու, անարժեք է:
«Դո՛ւք նրանց ուտելիք տվեք»: Ուր որ գտնվում է ձեր կարեկցանքը, այնտեղ պետք է լինեք նաև դուք, եթե այդ հնարավոր է: Իմ այս պատգամը հիշեք նաև այն ժամանակ, երբ մտածում եք ձեր անձնական կյանքը բարելավելու մասին: Այդ նշանակում է` նույն վերաբերմունքը Ինձնից պահանջել:
Ծառան մեծ չէ իր տիրոջից, մանավանդ հոգևոր առումով, և ինչ որ Ես սովորեցրի Իմ աշակերտներին, նույնը Ես էի անում: Եթե դուք էլ ձեր կյանքի ծովեզերքին նվաղեք պակասությունից ու կարիքից, իմացեք, որ Ես կհոգամ ձեր կարիքները` առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու:
«Աստծո կանչը» խողովածուից
Ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է, եւ ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է:
Մատթեոս 12:30