19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե’ ԵԱՏՄ-ի, թե’ ԵՄ-ի հետ»

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե’ ԵԱՏՄ-ի, թե’ ԵՄ-ի հետ: Թեպետ սա առևտրային համաձայնագիր չէ, բայց տնտեսական հաարաբերությունների կանոնակարգումներ ևս կան այս համաձայնագրով: Ամենակարևորը  մեր եվրոպացի գործընկերների հետ կա երկկխոսության հնարավորություն այդ ոլորտում ևս»,- այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Վերջինս կարևորեց Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը, ինչը կնպաստի ՀՀ հաղորդակցման ուղիների լայնացմանը:

«Վստահ ենք՝ շատ շուտով այն ևս կիրագործվի: Նախաստորագրումը նշանակում է, որ ՀՀ-ն խնդիրներ չի տեսնում և պատրաստ է համագործակցել նաև այդ ոլորտում»,- ասաց նա:

Փոխվարչապետը նաև նշեց, որ համաձայնագրով Հայաստանի գիտնականների, ուսանողների, տնտեսվարողների համար կստեղծվեն լայն հնարավորություններ, ինչպես նաև մյուս ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին կհաղորդեն նոր թափ ու ազդակ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ