28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կստեղծվի 70 նոր աշխատատեղ

Գործադիրը բավարարել է «ԱՐՏ գլոբալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 206,6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 8 աշխատատեղ՝ 100 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 223 մլն ՀՀ դրամ, որից մոտ 110 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 90 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 23 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Կառավարության մեկ այլ որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «ՋիԱրՓի սիսթեմս» ՓԲԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է խողովակների արտադրության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 4,8 մլրդ ՀՀ դրամի ներդրում,  նախատեսվում է իրականացնել՝ մոտ 5,7 մլրդ ՀՀ դրամի։ Նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 8,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սաթենկար» ՍՊԸ կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է վերազինել արդեն իսկ գործող կարի արտադրությունը նոր սարքավորումներով՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,7 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 93 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ