20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ է

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասինորոշումն այսօր հաստատվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ:

Ըստ այդմ՝  «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մինչև պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմում ներկայացնելը, կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հարկադիր գանձման հնարավորությունները, ինչպես նաև գործող և մասնակի վճարունակ պարտապաններին հնարավորություն ընձեռել առանց լրացուցիչ պարտավորություննեով ծանրաբենվելու 3-րդ հոդվածի հիմքերը:

Նշված հարցերի կանոնակարգման նպատակով Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով մշակված ՀՀ կառավարության  որոշման նախագծի  շրջանակներում կանոնակարգվել են այն դեպքերը, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համար սահմանվում է պարտականություն` ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների, կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների մասով ձեռնպահ մնալ տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելուց:

«Լավ է, որ ՊԵԿ-ն այդպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ