28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունների ապաքրեականացում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ: «Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունների ապաքրեականացում»,-ասաց վարչապետը և նշեց, որ 2017 թվականի փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց երկու միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարներ չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև չորս միլիոն դրամի, ինչպես նաև հստակեցվեց այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը:

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքում նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն: Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը»,-ասաց նա: Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին և պետական եկամուտների նախագահին հանձնարարեց երկու ամսյա ընթացքում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրենսգրքում նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն անցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, և առկա է վարչական վարույթի քաղաքացիական դատավարության արդյունքում լուծման արդյունավետ հնարավորություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ