20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք շարունակելու ենք խորացնել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ»

ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախահահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկին՝ սկսել գործընթաց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։

«Հայաստանում բազմակուսակցական համակարգը եւ բազմակարծությունը պաշտպանված է օրենքով, եւ պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ:

Եղան լսումներ, «Ելք»-ի գործընկերները ներկայացրին իրենց կարծիքը, մենք՝ մերը, բայց մի բան հստակ է։ Հայաստանը պետք է շարունակի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետեւ դա բխում է մեր շահերից»։

Ըստ Շարմազանովի, առնվազն աբսուրդ կլիներ, որ մի պետություն հնարավորություն ունենար 3 միլիոնանոց շուկայում առեւտրի փոխարեն առեւտուր անել 150 միլիոնանոց շուկայում, ու չաներ։  

Ինչ վերաբերում է ԱլԳ գագաթնաժողովին և ԵՄ հետ կնքված համաձայնագրին, Շարմազանովն ասաց, որ Հայաստանը կարողացավ կյանքի կոչել «եւ, եւ»-ի քաղաքականությունը։ «Մեկ անգամ չէ, որ ասել ենք, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, հարցերը մեր օրակարգի գլխավոր հարցերից է։ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն:

Սա այն դեպքն է, որ մենք կարողացանք կյանքի կոչել «եւ, եւ»-ի քաղաքականությունը։ Սա ոչ մեկի դեմ չէ, այլ հանուն մեր երկրի է։ Հնարավոր է զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, խորացնել մեր ներկայությունն ու մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, միաժամանակ ունենալ փաստաթուղթ, որը բխում է մեր զարգացման հեռանկարից»։

Ըստ Շարմազանովի, Հայաստանը կարող  է լինել կամուրջ մի կողմից Եվրասիական երկրների եւ ԵՄ-ի, Իրանի եւ ԵԱՏՄ-ի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ։

Ըստ Շարմազանովի, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի հակասում ՀՀ-ՌԴ դաշնակցային շահերին։ Իսկ ՌԴ տարատեսակ հեռուստատեսությունների եթերում սփռվող հակահայկական քարոզչությունը Շարմազանովը գնահաատեց որպես տգետ մեկնաբանություններ։ Նա հիշեցրեց Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որ համաձայնագիրը չի վնասում ՌԴ հետ համագործակցության ոգուն։ «ՀՀ-ն շարունակելու է վարել արտաքին քաղաքականություն, որը բխում է  առաջին հերթին ՀՀ շահերից»,- նշեց նա և ևս մեկ անգամ հավելեց, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ