20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասարակությունը միշտ չէ, որ բավարարված է լինում. նախարար

«Երբևէ չես կարող վերցնել մի մոդել, որին պատրաստ չես, պետք է մոտենալ քայլ առ քայլ: 2005 թվականի մոդելը էապես առաջընթաց էր արձանագրում  1995 թվականի Սահմանադրության համար և տվեց իր պտուղները: Սակայն, ինչպես բոլոր մոդելները,  դրանք սկզբում դառնում են խթան, հետո կաշկանդող: Դրա համար երբ փոխվեց Սահմանադրությունը, հատուկ ուշադրություն դարձվեց նոր մոդելներին, որոնց պատրաստ ենք»,- այսօր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հետազոտության երրորդ պտուղը նա համարեց հանրային  կարծիքն ամփոփելու մեթոդաբանությունը:

«Ամեն օր չես տեսնում երեխայի աճը, բայց երբ բացում ես ընտանեկան ալբոմը և թերթում այն, տեսնում ես՝ ինչ աճ է ապրել երեխան: Նման բան է մեզ պետք, և մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս թերթել ընտանեկան ալբոմը և տեսնել` կա զարգացում, թե ոչ: Համատեղ ջանքերով կհասնենք արդարադատ համակարգին, որին արժանի է մեր երկիրը և ժողովուրդը»,-ասաց նա: Նախարարը հավելեց՝ հասարակությունը միշտ չէ, որ բավարարված է լինում, սակայն իրենց քայլերը հենց այդ ուղղությամբ են նաև, որ հասարակության վստահությունն ավելանա դատական համակարգի նկատմամբ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ