18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ձեւով՝ քաղաքացիական, բնույթով՝ քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենցյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձ է կատարել “Քաղաքացիական պայամանագիր” նախաձեռնությանը:

“Հայկական իրականությունում՝ քաղաքացիական նախաձեռնությունեերի պակաս չկա. փոքրաթիվ շարժումներն, որպես կանոն, լոկալ խնդիրներ են հետապնդում։
Երեկ, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի “քավորությամբ” ստեղծված “Քաղաքացիական պայմանագիրը” գլոբալ խնդիր է դնում. մտադիր է երկրում իշխանափոխություն իրականացնել։

Կարելի է նույնիսկ պնդել, որ Նիկոլի հրապարակային տաղանդը լրացվել է Սասունի հերոսական անցյալով, նոր դեմքերի կրեատիզմով, ու մենք ականատեսն ենք նոր քաղաքական ուժի ծնունդին։

2017-2018թթ–ի ընտրական ցիկլի մեկնարկը տրված է, գեղեցիկ ելույթների ու ծրագրերի մեկնարկը՝ նույնպես”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ