05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Զուգարանի թուղթ ”նվիրեցին” պատգամավորին /վիդեո/

Եզդիները վիրավորված են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանից: Քիչ առաջ նրանք զուգարանի թուղթ ու թղթի վրա նկարված ավանակ էին բերել Ազգային ժողովի դիմաց և ցանկանում էին այն փոխանցել պատգամավորին:

Բանն այն է, որ այսօր խորհրդարանում Բադեյանին լրագրողներից մեկը հարց է ուղղել ՛՛Ինչ, Որտեղ, Երբ՛՛ խաղի մասին: Հարցն այն մասին է, որ օրենքով ամրագրված է, որ բոլոր հաղորդումները պետք է լինեն հայերեն, սակայն այդ խաղը ռուսերենով է և արդյո՞ք դա օրենքի խախտում չէ:

Պատգամավորը լրագրողներին դիմել է ՛՛արա՛՛-ով, իսկ երբ հորդորել են չբորբոքվել,  ի պատասխան պատգամավորն ասել է. ՛՛Արա, իսկականից այդքան անմակարդակ ե՞ք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում՛՛: 

Սա է պատճառը, որ Մանվել Բադեյանի համար նման ՛՛նվեր՛՛ էր պատրստվել, որը երիտասարդ եզդիները փոխանցեցին Ազգային ժողովի ընդունարան:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ