03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԵՄ–ն եւ Հայաստանը նոր ավիացիոն համաձայնագիր են կնքել

ԵՄ–ն Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում ավարտել է Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Ենթադրվում է այդ համաձայնագիրը մոտ 87 հազարով ավելացնի ուղեւորահոսքը եւ ավելի քան 16 մլն եվրո կբերի առաջին 5 տարիների ընթացքում, ինչպես նաեւ կբարելավի ավիաընկերությունների հասանելիությունը շուկաները՝ ապահովելով ավելի լայն ընտրություն եւ ցածր սակագներ։

Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլկը նշել է, որ ավիացիոն համաձայնագիրը ոչ միայն կբարելավի շուկաների հասանելիությունը, այլ նաեւ կնպաստի անվտանգության ամենաբարձր ստանդարտների հաստատմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Այն նորն խթան կհաղորդի ավիացիայի զարգացման գործընթացին եւ նոր հնարավորություններ կտա բիզնեսի համար։

Հայկական պատվիրակությունը համաձայնել է իր իշխանություններին հանձնարարել ստորագրել այդ համաձայնագիրը անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտից հետո։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ