23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու եք օրենքն ընդունում

Ազգային ժողովը քննարկում է ”Սոցիալական նպաստների մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՛՛: Այն ենթադրում է համակարգային փոփոխություն՝ առանց նպաստի գումարի չափի ավելացման, ինչպես նաև ընտանեկան նպաստը դառնում է սոցիալական նպաստ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Աշխատանքի և սոցիալական հարերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե օրենքի նախագիծն ինչպես է ազդելու նպաստների գումարի չափի վրա։

՛՛Մասնավորպես նախորդ օրենքում հստակ հաշվառված է, թե ինչպես է հաշմադամության կարգ ունեցող քաղաքացու կենսաթոշակը հաշվառվում, իսկ այս օրենքում որքան հասկանում եմ՝ կառավարության հայեցողությամբ է հաշվառման կարգը՛՛,-ասաց նա։ Փաշինյանը նաև հարցերց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ օրենքը և ինչու չի արձանագրված, թե նպաստներով ինչ խնդիր է լուծում։ Փաշինյանն առաջարկեց օրենքով ամրագրել աղքատության վերին գիծը և նշել, որ օրենքով սահմանաված գումարի չափը չի կարող պակաս լինել այդ սամանված շեմից։

Նախարարի խոսքով` պետական նպաստների մասին օրենքով հստակեցված է տրամադրման նպատակը և տեսակները և չափորոշիչները հստակ սահմանվում են։ ՛՛Չափերի առումով, յուրաքանչյուր տարի չափերը սահմանվում է պետական բյուջեի մասին օրենքով և այն գործոնները, որոնք հաշվի են առնվում օրենքով ամրագրված են, այս շրջանակներում լրիվ բավարար է՛՛։

՛՛Այսինքն՝ արձանագրում ենք որ սոցիալական կենսաթոշկը սահմանում ենք 14 հազար դրամ, հաշմանդամինը 19 200, այսինքն՝ սոցաիալակն վիճակում փոփոխություն տեղի չի ունենում,-արձագանքեց Փաշինյանը։ -Այդ դեպքում ինչու համար ենք այս օրենքն ընդունում և հետո օրենքի կեսաթոշակի մասին քննարումնների ժամանակ պայմանավորվեցիք, որ կոնկրետ չափերի մասին խոսենք, բայց այս դեպքում չափերը մնում են նույնքան անընդունելի և զավեշտական՛՛:

Նախարարը նշեց, որ այս օրենքով նպատակ ունեն իրականացնել համակարգային փոփոխություն։ ՛՛Այս առումով, կարծում եմ՝ այս օրենքով տրամաբանությունը հստակ է, որոնք ենթարկում ենք համակարգի գործունեության մեխանիզմները՛՛։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ