01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԲՀԿ-ի մեղքն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համամիտ չէ ԲՀԿ-ի այն տեսակետի հետ, թե կառավարությունը հաճեպ է նախագծեր գրում ու դրանք ուրբաթ կեսգիշերին ներկայացնում Ազգային ժողովի քննարկմանը: 

՛՛Դուք այդպիսի բան տեսնո՞ւմ եք, կա՞ն այդպիսի բաներ՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե կան նախագծեր, որոնք կարծես արագ են գրվում ու հապշտապ բերվում են ԱԺ, նախարարն արձագանքեց. ՛՛Հապշտապ գրվող նախագիծ չկա, նախագծերը ձևավորվում են իրենց ընթացակարգերով, և անցնում են բոլոր ընթացակարգերը, նախագիծը կարող է  ներկայացվել ԱԺ-ի քննարկմանն ու այլ հարց է, որ նա չհասցնի հանձնաժողովներում քննարկել՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ը չի հասցրել քննարկել նախագծերը, ՛՛Դե թող ուսումնասիրեն՛՛, ասաց սոցապ նախարարը: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ